Պահնորդ

  • Երևան
  • Լրիվ դրույք

Աշխատանքի նպատակը

Իրականացնել օբյեկտի կամ տարածքի պահպանությունը:

Պարտականություններ՝

  • Պահակակետն ընդունելիս նախորդ հերթապահի հետ ստուգել անվտանգության, ահազանգման և հրդեհային համակարգերը, հրդեհային տեխնիկան, գույքը, փաստաթղթերը և այն ամենը, ինչ նշված է ցուցակում: Զեկուցել հերթափոխի ավագին:
  • Ծառայությունը կատարել առույգ, ուշադիր՝ լինել կոմպետենտ,
  • Պատասխանատվություն կրել տվյալ օբյեկտի (տարածքների) պահպանության, և մուտքի վերահսկման կառավարման համար,
  • Զգուշորեն կատարել պարտականությունները, պաշտպանել օբյեկտը (տարածքը) և դրա ռեսուրսները, վերահսկել մարդկանց մուտքը և ելքը, ստուգեք նրանց փաստաթղթերը, գրանցել ամեն ինչ և զեկուցել հերթափոխի ավագին
  • Կարողանալ կիրառել պահպանության տեղամասում առկա հրշեջ և այլ տեխնիկական միջոցները,
  • Կասկածելի անձի/անձանց (ոչ սթափ, ոչ ադեկվատ) հայտնվելու դեպքում անհապաղ զեկուցել հերթափոխի ավագին և միջոցներ ձեռնարկել կանխելու այդ անձի/անձանց մուտքը պահպանվող օբյեկտ/տարածք, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ իրավաչափ միջոցառումներ այդ անձին (անձանց) ոչ իրավաչափ գործողություններից զերծ պահելու համար,
  • Անվտանգության համակարգից ահազանգ ստանալու դեպքում, անմիջապես զեկուցել հերթափոխի ավագին և միջոցներ ձեռնարկել ահազանգի պատճառը պարզելու խնդիրը վերացնելու համար՝ չդադարեցնելով պահպանվող օբյեկտի վերահսկողությունը,
  • Կատարել հերթափոխի ավագի, պահպանվող օբյեկտի անվտանգության գծով պատասխանատուի կողմից տրվող հանձնարարությունները,
  • Ծառայության ընթացքում լինել կարգապահ, պահպանել հիգիենայի կանոնները և մաքրությունը,
  • Առնվազն երեք տարին մեկ անցնել պարտադիր վերապատրաստում։

Պահնորդը պարտավոր է նաև`

  • Ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որպեսզի ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի,
  • Անհրաժեշտության դեպքում, անհապաղ ցուցաբերել (ապահովել) առաջին բուժօգնություն զեկուցելով հերթափոխի ավագին,
  • Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել հերթափոխի ավագին,
  • Առաջնորդվել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով՝ կրելով դրանից բխող իրավունքներ և պարտականություններ,
  • Կատարել «ՍԷՊՊՈ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ կողմից ծառայություն մատուցող պաշտոնատար անձանց գուրծունեությունը կարգավորող պահանջները և այլ պարտականություններ, որոնք սահմանված են Կանոնակարգով և աշխատանքային պայմանագրով։
  • Իր պարտականությունները կատարելիս պահնորդը ֆիզիկական ուժ, զենք, հատուկ
    կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն անհրաժեշտ
    պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաև
    ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` «Մասնավոր պահնորդական
    գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով։ 
  • Օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով
    պահնորդի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի
    գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով
    սահմանված կարգով:

Հմտություններ

  • Կարգապահություն, զգոնություն, ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություն,
  • Որևէ օտար լեզվի իմացություն:

Որակավորումներ

  • Առնվազն միջնակարգ կրթություն,
  • Պահնորդի որակավորման վկայականի առկայություն:

Հետաքրքրված եք՞

Պարզապես ուղարկե’ք Ձեր ինքնակենսգրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին նշելով պաշտոնը թեմայի դաշտում կամ լրացրե’ք ստորև ներկայացված դաշտը.