Անվտանգության պատասխանատու

  • Երևան
  • Լրիվ դրույք

Աշխատանքի նպատակը՝

Վերահսկել պահպանվող տարածքում հերթափոխի գործունեություն իրականացնող պահնորդական խմբին և համատեղ իրականացնել վստահված օբյեկտի կամ տարածքի պահպանությունը:

Պարտականություններ՝

  • Կազմակերպել ծառայությունը, ստանձնել հսկողություն պահնորդների կողմից իրականացվող գործունեությանը,
  • Եռամսյակը մեկ վերլուծել  կարգապահության, պահնորդական ծառայությունների վիճակը և արդյունքներն ամփոփելուն պես զեկուցել Ընկերության ղեկավարությանը,
  • Միջոցներ ձեռնարկել հանցագործություններն ու պատահարները կանխելու, զգոնությունը բարձրացնելու և գաղտնիության սկզբունքները  պահելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել օպերատիվ բաժնի պետին,
  • Սերտ կապ պահպանել տվյալ օբյեկտի  կառավարման մարմինների հետ, համատեղ լուծել պահնորդական ծառայության, քաղաքացիական, միացյալ միջոցառումների անցկացման, ինչպես նաև պահանջների բավարարման հետ կապված բոլոր անհրաժեշտ հարցերը,
  • Ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ ստուգել պահնորդական խմբի կարգապահական նորմերի, ծառայությունների  ճիշտ կատարումը,
  • Կազմակերպել տվյալ օբյեկտի մասսայական պաշտպանությունը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությունը և վերահսկել պահնորդական խմբի տվյալ իրավիճակներում գործողությունների ընթացքը,
  • Ներկայացնել  հակահրդեհային պաշտպանության ծրագիրը, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու դեպքի համար քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցելու միջոցառումների նախագիծը,
  • Վթարների և բնական աղետների հետևանքների վերացման և տուժած բնակչությանն օգնելու նպատակով իրականացնել անհրաժեշտ գործիքակազմ:
  • Մասնագիտական պարտականությունները կատարելիս առաջնորդվել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով և վերաբերելի այլ իրավական ակտերով։

Հմտություններ

  • Կարգապահություն, զգոնություն, ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություն,
  • Որևէ օտար լեզվի իմացություն:

Որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Որակավորման վկայականի առկայություն:

Հետաքրքրված եք՞

Պարզապես ուղարկե’ք Ձեր ինքնակենսգրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին նշելով պաշտոնը թեմայի դաշտում կամ լրացրե’ք ստորև ներկայացված դաշտը.