Արագ արձագանքման բաժնի մասնագետ

  • Երևան
  • Լրիվ դրույք

Աշխատանքի նպատակը՝

Պահպանվող օբյեկտներից որևէ մեկում իրավիճակի փոփոխության դեպքում ծառայության ուժեղացման նպատակով անհապաղ այցելություն կամ ընկերության կանոնակարգի պահանջներին համապատասխան այլ խնդիրների իրականացում։

Պարտականություններ՝

  • Արագ արձագանքման խմբի մասնագետների գործառնությամբ է կազմակերպվում Ընկերության «Կառավարման Կենտրոն»-ի շուրջօրյա հերթապահությունը,
  • Ընկերությունը կարող է ուժեղացնել հաստատությունների անվտանգությունը՝ ներգրավելով Արագ արձագանքման խումբ:
  • Ընկերությունը կարող է օգտվել Արագ արձագանքման խմբի մասնագետներից՝ ստուգելու այլ կազմակերպություններին մատուցվող անվտանգության ծառայությունները և նմանատիպ բնույթի այլ միջոցառումներ
  • Ծառայությունը կատարել առույգ, ուշադիր՝ լինել կոմպետենտ,
  • Կարողանալ կիրառել պահպանության տեղամասում առկա հրշեջ և այլ տեխնիկական միջոցները,
  • Կասկածելի անձի/անձանց (ոչ սթափ, ոչ ադեկվատ) հայտնվելու դեպքում անհապաղ զեկուցել հերթափոխի ավագին և միջոցներ ձեռնարկել կանխելու այդ անձի/անձանց մուտքը պահպանվող օբյեկտ/տարածք, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ իրավաչափ միջոցառումներ այդ անձին (անձանց) ոչ իրավաչափ գործողություններից զերծ պահելու համար,
  • Կատարել հերթափոխի ավագի, պահպանվող օբյեկտի անվտանգության գծով պատասխանատուի կողմից տրվող հանձնարարությունները,
  • Ծառայության ընթացքում լինել կարգապահ, պահպանել հիգիենայի կանոնները և մաքրությունը,
  • Առնվազն երեք տարին մեկ անցնել պարտադիր վերապատրաստում։

Արագ Արձագանքման Խմբի մասնագետը պարտավոր է նաև`

  • ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որպեսզի ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի,
    անհրաժեշտության դեպքում, անհապաղ ցուցաբերել (ապահովել) առաջին բուժօգնություն զեկուցելով հերթափոխի ավագին,
  • ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել հերթափոխի ավագին,
  • Իր պարտականությունները կատարելիս Արագ Արձագանքման բաժանմունքի մասնագետները ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում:
  • Օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով Արագ Արձագանքման բաժանմունքի մասնագետների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հմտություններ

  • Կարգապահություն, զգոնություն, ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություն,
  • Որևէ օտար լեզվի իմացություն:

Որակավորումներ

  • Առնվազն միջնակարգ կրթություն,
  • Որակավորման վկայականի առկայություն:

Հետաքրքրված եք՞

Պարզապես ուղարկե’ք Ձեր ինքնակենսգրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին նշելով պաշտոնը թեմայի դաշտում կամ լրացրե’ք ստորև ներկայացված դաշտը.