Տարհանման հատակագծեր և խորհրդատվություն

ՍԷՊՊՈ-ում մենք հասկանում ենք, որ պատրաստվածությունը ոչ միայն ճիշտ գործիքներ և ընթացակարգեր ունենալն է, այլ նաև իմացությունն ու պատրաստակամությունը՝ արագ արձագանքելու անսպասելի իրավիճակներին:

Հարցում կատարել

Ստացե՛ք տարհանման հատակագծեր այլ սխեմաներ և խորհրդատվություն ճգնաժամային կառավարման վերաբերյալ

Առաջարկում ենք ձեզ տարհանման ծրագրերի կազմում, խորհրդատվություն ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակների հարցերով, ինչպես նաև կազմակերպության ընդհանուր վիճակի դիտարկում: 
Մենք առաջարկում ենք՝

  • Մշակել տարհանման պլաններ
  • Գործնական պարապմունքներ և վարժանքներ
  • Առաջին օգնության ուսուցում

Մշակել տարհանման պլաններ

Մենք մասնագիտացված ենք տարհանման պլաններ և այլ սխեմաներ կառուցելու գործում, որոնք հարմարեցվում են յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջներին և իհարկե կազմվում են տարածքի ամբողջական բնութագրի ու մանրամասների հիման վրա:
Մեր հմուտ մասնագետները կատարում են կազմակերպության կառուցվածքի ուսումնասիրություն, վերլուծություն ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակների հարցերով: Այնուհետև գնահատվում են ռիսկերը՝ տարհանման ուղիները որոշելու և անվտանգ ու արդյունավետ տարհանման հստակ պլան մաշակելու համար: Մանրամասն վերլուծության և ռազմավարական պլանավորման միջոցով մենք երաշխավորում ենք, որ տարհանման գործընթացի բոլոր ասպեկտները կլինեն մանրակրկիտ մտածված և օպտիմալացված:

Գործնական պարապմունքներ և վարժանքներ

ՍԷՊՊՈ-ի պրոֆեսիոնալ մասնագետները կուսուցանեն նաև տեխնիկական միջոցների օգտագործման կանոնները և դրանց նպատակային շահագործման միջոցները, ինչխպես նաև կտրամադրեն գիտելիքներ և գործնական փորձ՝ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար:
Այդ նպատակով մենք իրականացնում ենք գործնական ուսուցման վարժություններ, որոնք նախատեսված են անձնակազմին ծանոթացնելու տարհանման ընթացակարգերին, արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հարցով: Վերահսկվող միջավայրում ստեղծելով իրատեսական սցենարներ մենք պատրաստում ենք անձնակազմին արտակարգ իրավիճակներում հանգիստ և արդյունավետ վարվելու վստահություն և իրավասություն:

Առաջին օգնության ուսուցում

ՍԷՊՊՈ-ի պրոֆեսիոնալ մասնագետները կուսուցանեն առաջին օգնության ուսուցման ծրագրեր, որոնք նախատեսված են մարդկանց կյանքը փրկելու հմտություններ սովորեցնելու համար: Մեր փորձառու հրահանգիչները սովորեցնում են առաջին օգնության հիմնական մեթոդներ, ներառյալ արհեստական շնչառություն, վերքերի և վնասվածքների խնամք, մինչ կհասնի ՇՏԱՊօգնությունը:  Ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունից կախված է մարդու կյանքը։

 

Բոլոր հրահանգիչներն ունեն մասնագիտական հավաստագրեր։ Դասընթացների ընթացքում կիրառվում են հատուկ սարքավորումներ, մանեկեններ։ Դասընթացները ներառում են գործնական պարապմունքներ, տեսական մաս և տարբեր սցենարային իրավիճակների մոդելավորում, որպեսզի դուք կարողանաք սովորել կիրառել ձեր գիտելիքները իրական կյանքի իրավիճակներում և արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում։

Other services

Ֆիզիկական անվտանգության ծառայություն

Ֆիզիկական անվտանգության ծառայություն

  • պահնորդական ծառայություններ,
  • պարեկային ծառայություններ,
  • թիկնապահների ծառայություններ։
Learn More

Տեխնիկական անվտանգության ծառայություն

Տեխնիկական անվտանգության ծառայություն

  • Տեսահսկում (CCTV),
  • Անվտանգության միջոցառումներ,
  • Հրդեհային անվտանգության համակարգի տեղադրում:
Learn More

Արագ արձագանքման խմբեր

Արագ արձագանքման խմբեր

Թեև անվտանգության հնարավոր սպառնալիքները կարող են անսպասելի և անկանխատեսելի լինել, արագ արձագանքելու կարողությունը կարևոր է դրանց դիմագրավելու և չեզոքացնելու համար:

Learn More

Բեռնափոխադրումների ուղեկցում

Բեռնափոխադրումների ուղեկցում

Բեռնափոխադրումների ուղեկցման ծառայությունը նախատեսված է մեր հաճախորդներին ապահովելու լիարժեք պաշտպանություն փոխադրման ողջ ընթացքում: Լինի դա թանկարժեք ապրանքներ

Learn More

Հետադարձ կապ

Վստահե՛ք մեզ, և ստացե՛ք հուսալի պաշտպանության երաշխիք, անկախ ծառացած խնդիրներից:

    Անուն Ազգանուն

    Խնդրում ենք լրացնել այս դաշտը

    Էլեկտրոնային հասցե

    Խնդրում ենք լրացնել այս դաշտը

    Նամակ

    Error text written here